Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Խնդիրն օրակարգում պահելու փորձ

Խնդիրն օրակարգում պահելու փորձ
31.01.2014 | 15:05

ՀԱԿ խմբակցությունը նորից է առաջարկում մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողով ստեղծել: Նոր նախագիծը էականորեն չի տարբերվում նախորդից, որն 8 ամիս առաջ խորհրդարանական մեծամասնությունը տապալեց, հարցը կրկին բարձրացնելը նպատակ ունի պարզել, թե «Մարտի 1»-ի բացահայտմանն ուղղված ինչ քայլեր են ձեռնարկում Գլխավոր դատախազության ու Հատուկ քննչական ծառայության նոր ղեկավարները։
Կոնգրեսն առաջարկում է ստեղծել այնպիսի հանձնաժողով, որը կուսումնասիրի «Մարտի 1»-ի տասը սպանությունները, հարյուրավոր անձանց հրազենային և այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, այդ դեպքերին պաշտոնատար անձանց ու պետական կառույցների ունեցած առնչությունը, ուսումնասիրության առարկա դարձնի նաև ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և Գլխավոր դատախազության գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը: Իրավունք ունենա հարցումներով դիմել պետական կառույցներին ու նախաքննական մարմիններին և ստանալ պարզաբանումներ։

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ